Ընկերությունը


EuroTruck ընկերությունը հիմնադրվել է 2007թ. և հանդիսանում է MAN, NEOPLAN, AMMANN, CIFA, CARMIX  եվրոպական խոշորագույն ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության շրջանակը ներառում է բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների, շինարարական և հատուկ սարքավորումների և տեխնիկաների վաճառք, ավոպահեստամասերի վաճառք, երաշխիքային և հետվաճառքային սպասարկում։

EuroTruck-ը մշտապես կենտրոնացած է զարգացման և կատարելագործման վրա: Շուրջ 16 տարի սերտորեն համագործակցում է իր հաճախորդների հետ՝ մշտապես տրամադրելով բարձրակարգ և որակյալ սպասարկում։

MAN - գերմանական հայտնի ապրանքանիշ, որը ներկայացնում է բեռնատարներ, քաղաքային, միջքաղաքային և տուրիստական ավտոբուսներ, ինչպես նաև, օրիգինալ պահեստամասեր։

NEOPLAN - գերմանական ավտոմոբիլային ընկերություն (հանդիսանում է MAN SE-ի դուստր ընկերությունը), որն արտադրում է լյուքս դասի ավտոբուսներ։

AMMANN - շվեցարական ապրանքանիշ, որը մասնագիտացած է ճանապարհաշինարարական տեխնիկայի արտադրման գործում։ Ներկայացնում է ասֆալտի շարժական և ստացիոնար գործարաններ, բետոնի գործարաններ,  ասֆալտափռիչներ, գրունտային և ասֆալտային գլանվակներ։

CIFA - իտալական ապրանքանիշ, որը ներկայացնում է լավագույն բետոնամղիչները և բետոնախառնիչները։

CARMIX - իտալական ապրանքանիշ, որը ներկայացնում է աշխարհի լավագույն ինքնաբեռնիչ բետոնախառնիչները։

EuroTruck ընկերության տարիների փորձն ու հաճախորդների ավելացող թիվը մշտապես ստիպում են լինել առաջատար հորիզոնականներում և մատուցել միայն բարձրորակ ծառայություն: