EuroTruck ընկերությունը հիմնադրվել է 2007թ. և հանդիսանում է MAN, NEOPLAN, AMMANN, CIFA, CARMIX եվրոպական խոշորագույն ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Ընկերության գործունեության շրջանակը ներառում է բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների, շինարարական և հատուկ սարքավորումների և տեխնիկաների վաճառք, ավոպահեստամասերի վաճառք, երաշխիքային և հետվաճառքային սպասարկում։
EuroTruck-ը մշտապես կենտրոնացած է զարգացման և կատարելագործման վրա: Շուրջ 16 տարի սերտորեն համագործակցում է իր հաճախորդների հետ՝ մշտապես տրամադրելով բարձրակարգ և որակյալ սպասարկում։
MAN - գերմանական հայտնի ապրանքանիշ, որը ներկայացնում է բեռնատարներ, քաղաքային, միջքաղաքային և տուրիստական ավտոբուսներ, ինչպես նաև, օրիգինալ պահեստամասեր։
NEOPLAN - գերմանական ավտոմոբիլային ընկերություն (հանդիսանում է MAN SE-ի դուստր ընկերությունը), որն արտադրում է լյուքս դասի ավտոբուսներ։
AMMANN - շվեցարական ապրանքանիշ, որը մասնագիտացած է ճանապարհաշինարարական տեխնիկայի արտադրման գործում։ Ներկայացնում է ասֆալտի շարժական և ստացիոնար գործարաններ, բետոնի գործարաններ, ասֆալտափռիչներ, գրունտային և ասֆալտային գլանվակներ։
CIFA - իտալական ապրանքանիշ, որը ներկայացնում է լավագույն բետոնամղիչները և բետոնախառնիչները։
CARMIX - իտալական ապրանքանիշ, որը ներկայացնում է աշխարհի լավագույն ինքնաբեռնիչ բետոնախառնիչները։
EuroTruck ընկերության տարիների փորձն ու հաճախորդների ավելացող թիվը մշտապես ստիպում են լինել առաջատար հորիզոնականներում և մատուցել միայն բարձրորակ ծառայություն:
