MAN LION’S G ՔԱՂԱՔԱՅԻՆ


Մինչև 97% աղտոտվածության նվազեցում 

Դիզելային այլընտրանք. MAN Lion’s City G բնական գազով աշխատող ավտոբուսի արտանետումները զգալիորեն ցածր են արտանետումների օրինական սահմաններից: 

 

Բարձր կատարողականություն, բարձր արդյունավետություն 

Նոր մշակված MAN E18 բնական գազի շարժիչը թեթև է և խնայող, բայց հզոր: 

 

Մինչև 500 կմ ճանապարհ 

Մեծ գաղափարներ. 4-րդ սերնդի գազի բալոնները թույլ են տալիս երկար ճանապարհ անցնել մինիմալ ծախսերով: 

  

ԴԻԶԵԼԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ MAN Lion’s City G-ն 

Նոր MAN Lion’s City G-ն առաջարկում է շարժիչի լավագույն այլընտրանքային տեխնոլոգիան՝ նվազեցնելու ձեր CO2-ի արտանետումները: Դուք կօգտվեք ոչ միայն բնական գազով աշխատող շարժիչների ոլորտում շուկայի և տեխնոլոգիական առաջատարի մեր փորձից, այլ նաև Lion’s City ավտոբուսի վերջին թարմ և բազմազան ֆունկցիաներից: Շարժվեք դեպի ապագա՝  նորարարական տեխնոլոգիայով, տպավորիչ արդյունավետությամբ, ժամանակակից դիզայնով և վարման նոր հարմարավետությամբ: 

 

Իր շքեղ տեսքով և տարբերվող դիզայնով ավտոբուսն անմիջապես ճանաչելի է դառնում որպես MAN Lion’s City մեծ ընտանիքի անդամ: Դրա բարձրորակ առաջնամասը, որն ունի խորհրդանշական LED լուսարձակներ, սև վահանակ և քրոմապատ ժապավեն, տպավորում են առաջին իսկ հայացքից:  

 

Ինտերիերը նույնպես մաքսիմալ հարմարավետ է. կարգավորվող LED լուսավորության շնորհիվ լույսը գալիս է վերևից, ինչպես բնական աղբյուրից: Բաց և մուգ երանգները համադրող Color & Trim կոնցեպտը նույնպես շատ հաճելի է աչքին: Քանի որ գազաբալոնները տեղադրված են տանիքում, ավելի շատ տարածություն կա և՛ վարորդի, և՛ ուղևորների համար: Ինտերիերը հիանալի կերպով համալրված է վարորդի ընդարձակ աշխատավայրով և երթուղային նորարարական կոնցեպտով, որը ոչ միայն հեշտ է մաքրել, այլև հեշտ է պահպանել: 

 

Նոր MAN Lion’s City G-ը պարզապես ավելի մաքուր լուծում է: Այն համատեղում է բնական գազի արդյունավետությունը և ցածր արտանետումներով շարժիչային համակարգը: Նոր MAN Lion's City G-ը հիանալի տարբերակ է ապագայի տրանսպորտային լուծումը դառնալու համար: