
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ
Առևտրային տրանսպորտային միջոցների արդյունաբերությունը, ինչպես նաև տրանսպորտային արդյունաբերությունը ներկայումս գտնվում են իրենց պատմության ամենադինամիկ փուլում: MAN-ն ակտիվորեն ձևավորում է այս փուլը՝ հստակ ռազմավարությամբ անցում կատարելով դեպի էլեկտրական մեքենաների արտադրություն: Եվ քանի որ կայունությունը պաշտոնապես և անբեկանելիորեն ամրագրված է կորպորատիվ ռազմավարության մեջ, մենք ընթանում ենք միայն մեկ ուղղությամբ՝ ապագա:
ՄՏԱԾԵԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԳՈՐԾԵԼ ԽՆԱՅՈՂԱԲԱՐ
Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչու է հենց MAN-ն առաջնորդում առևտրային տրանսպորտային միջոցների արդյունաբերության և տրանսպորտի ոլորտի վերափոխումը: Քանի որ կլիմայի փոփոխությունը փաստ է, ինչպես էթիկայի, այնպես էլ բիզնեսի տեսանկյունից, անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել, այլև նպատակային գործել համապատասխանաբար: MAN ռազմավարությունը առաջիկա մարտահրավերներին և քաղաքական փոփոխություններին ընդառաջ. ամբողջական և կայուն մտածելակերպ, տնտեսող և հաճախորդամետ գործողություններ: Մեր հաճախորդները օգտվում են կոմերցիոն տրանսպորտային միջոցների համապարփակ լուծումներից. ամենաառաջադեմ մարտկոցով էլեկտրական առևտրային տրանսպորտային միջոցները, որոնք աշխատում են թվային էկոհամակարգով հնարավորինս լավագույն ընդհանուր արժեքի համար: Այս ամբողջությունից օգուտ են քաղում բոլորը:
MAN TGX

THE MAN TGX INDIVIDUAL LION
Յուրահատուկ հարմարավետություն վարորդների համար
Շնորհիվ իր գրավիչ ներքին լուսավորության համակարգի և հարմարավետության ֆունկցիաների բազմազանության՝ ՄԱՆ-ի ամենընդարձակ մեքենաներից մեկը ստեղծում է տան հարմարության և հանգստի զգացողություն։
ՈՒշադրություն գրավող մեքենա
MAN Individual Lion-ի յուրահատուկ կառուցվածքը անկրկնելի տեսք է հաղորդում ցանկացած մոդելի։

THE MAN TGX INDIVIDUAL LION S
Տպավորիչ դիզայն
MAN TGX Individual Lion S-ը միանգամից ուշադրություն է գրավում իր առանձնահատուկ արտաքին տեսքով՝ շնորհիվ շքեղ փայլուն կարբոնային դիմամասի։
Յուրահատուկ հարմարավետություն
Վարորդի Հարմարավետության Փաթեթը ներառում է ամբողջովին կաշվե նստատեղեր և բարձրակարգ վարագույրներ։ Մենք ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ խցիկի հարմարավետությունը մեզ համար առաջնային է։
Բացարձակ արդյունավետություն
MAN TGX Individual Lion S-ը յուրահատուկ արագություն է հաղորդում ընթացքին հզոր շարժիչների շնորհիվ, որոնք 520-ից 640 Ձիաուժ են։

MAN GX CAB – ՆԿԱՐԱԳԻՐ
ՄԱՆ-ի բեռնատար խցիկների «հյուրանոցային լրակազմ» շարքն առաջարկում է հարմարավետության բարձր մակարդակ երկար միջազգային ճամփորդությունների համար
Արտաքին չափսեր
Լայնություն – 2,400մմ / Երկարություն – 2,280մմ / Բարձրություն – 2,150մմ
Նստատեղեր և քնելու տեղեր
Նստատեղեր – 2 / Քնելու տեղեր – 2
MAN GM CAB – ՆԿԱՐԱԳԻՐ
Մեր ընդարձակ GM խցիկները Ձեզ և Ձեր վարորդներին առաջարկում են երկար ճանապարհներին այդքան անհրաժեշտ լիարժեք հարմարավետությունը։
Արտաքին չափսեր
Լայնություն – 2,440 մմ / Երկարություն – 2,280 մմ / Բարձրություն – 1,940 մմ
Նստատեղեր և քնելու տեղեր
Նստատեղեր – 2 / Քնելու տեղեր – 2
MAN GN CAB – ՆԿԱՐԱԳԻՐ
Համեմատաբար ցածր լինելու շնորհիվ մեր GN խցիկները ապահովում են գերազանց կառուցվածքը և պահպանում աշխատանքային հարմարավետությունը։
Արտաքին չափսեր
Լայնություն – 2,440 մմ / Երկարություն – 2,280 մմ / Բարձրություն – 1,660 մմ
Նստատեղեր և քնելու տեղեր
Նստատեղեր – 2 / Քնելու տեղեր – 1