Երբ ձեր ուղևորները գերադասում են չիջնել ավտոբուսից, ապա դա պետք է որ լինի Cityliner: Դա պայմանավորված է նրանով, որ մեր հավերժ դասական ավտոբուսն առաջարկում է լիարժեք լավ մթնոլորտ: Ընդարձակ պատուհանների շնորհիվ ձեր ուղևորները կվայելեն շրջապատի յուրահատուկ տեսարանները։ Իսկ հարմարավետ պրեմիում նստատեղերը՝ ոտքերի համար մեծ տարածքով, ճանապարհորդությունն ավելի անմոռանալի են դարձնում:
Բացի ներքին խոհանոցից, սանհանգույցից և ժամանցի համակարգից, չափազանց ընդարձակ, ոճային ինտերիերը նաև աննկարագրելի հարմարավետություն է հաղորդում Cityliner-ով ճանապարհորդությանը: Առաջին կարգի են նաև վարորդների խցիկի սարքավորումները, ավտոմոբիլային տեխնոլոգիաները և հզոր Եվրո 6 շարժիչը: Ձեր Cityliner-ը հասանելի է երկլիսեռ կամ եռալիսեռ տարբերակներով և տեղավորում է մինչև 63 ուղևոր:

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Cityliner-ի դեպքում ճաշակի մասին խոսելու կարիք չկա: Առաջին անգամ ինտերիերի սարքավորումները կարելի է պատվիրել անհատապես «à la carte»՝ նստատեղերի գործվածքներ, գլխադիրներ, հատակի ծածկույթ, կաշվե սարքավորումներ, ալյումինե շրջանակներ, լուսադիոդային լուսարձակներ, մուլտիմեդիա… Դուք ունեք մի շարք սարքավորումների տարրերի և փաթեթների ընտրություն:
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐԱԳ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Ներկառուցված ախտորոշման (OBD) համակարգը, բարձրորակ համակարգչի և մոդուլային էլեկտրոնիկայի կառուցվածքի հետ համատեղ, նախատեսված է մշտապես վերահսկելու աշխատանքային վիճակը, զգուշացնելու վարորդին խնդիրների մասին և կանխելու բարդ և թանկ վնասները:
MAN ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MAN թվային ծառայությունները շատ ավելի արդյունավետ են դարձնում ձեր ավտոբուսների աշխատանքը, լինի դա քաղաքային ավտոբուս, միջքաղաքային մարդատար թե էլեկտրական ավտոբուս: Նվազեցրեք մաշվածությունը ձեր ավտոբուսներում և ստեղծեք հուսալի չվացուցակներ ձեր ուղևորների համար երթուղու օպտիմալ պլանավորման միջոցով: MAN թվային ծառայությունների միջոցով դուք նաև կբավարարեք ուղևորափոխադրումների կանոնադրական պահանջները՝ կապված վարորդների վարելու ժամանակի և հանգստի ժամանակաշրջանների մոնիտորինգի հետ:
ՊԱՀԱԽՑԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԱԾՔ
12,24 մ երկարությամբ Cityliner-ն առաջարկում է շատ տարածություն ոտքերը երկարելու համար, մեծ պահատարածք ճամպրուկների, պայուսակների, սպորտային սարքավորումների և այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է ճանապարհորդներին:

ՇԱՐԺԻՉԻ ՄԱՍԻՆ․ MAN ՇԱՐԺԻՉԸ
NEOPLAN Cityliner-ը հագեցած է հզոր, տնտեսող, բնապահպանական և հուսալի վեց մխոցային շարժիչով: Վնասակար արտանետումների ցանկալի կրճատմանը հասնելու համար NEOPLAN-ը հիմնված է արտանետվող գազերի վերաշրջանառության (EGR) և ընտրովի կատալիտիկ կրճատման (SCR) համակցման վրա, ինչը հանգեցնում է վառելիքի չափազանց ցածր սպառման՝ այդպիսով օգուտ բերելով և՛ շրջակա միջավայրին, և՛ տնտեսությանը*: Հետաքրքիր. չափազանց հարթ, անաղմուկ վարում, և, միևնույն ժամանակ, ցածր քաշ:
Հզորությունը՝ 316 կՎտ (430 ձիաուժ), 346 կՎտ (470 ձիաուժ) կամ 375 կՎտ (510 ձիաուժ):
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
Օժանդակ համակարգերի համապարփակ ցանկը ներառում է ABS, ESP, LGS, EBA (վթարային արգելակման օգնություն) վթարների կանխարգելման համար, ACC և MAN Efficient Cruise®՝ արդյունավետ վարման համակարգ՝ ապահովված GPS-ով կառավարմամբ: