Իրականում Skyliner-ը երկու մարդատար ավտոբուսից է բաղկացած է: Շնորհիվ նոր կոնցեպտի՝ ճամփորդությունը կարելի է վայելել երկու մակարդակներում էլ: Այսպիսով, դուք կարող եք օգտվել թե՛ ներքևի պարզ հասարակական մթնոլորտից, թե՛ վերևի տեսարանային հարթակի հարմարավետությունից: Ձեռք բերեք նոր հաճախորդներ նորարարական ճանապարհորդության հայեցակարգի միջոցով, որը սկսվում է ճանապարհին անմոռանալի տպավորություններից:
Skyliner-ի վերին հարթակում լույսի նորարարական կոնցեպտը և տանիքի արտասովոր բացվածքը Skyliner-ը վերածում են շարժական համայնապատկերային հարթակի: Ներքևի հարկում լույսը ավտոբուս է թափանցում դռների հետևում գտնվող լրացուցիչ քառորդ պատուհանների միջով: Վարորդի խցիկը առանձնացված է թափանցիկ պատով, որն ավելի շատ լույս է ապահովում ինտերիերում և լուսավորում մուտքը դեպի վերին հարթակ: Dual Zone համակարգի շնորհիվ լավ մտածված օդորակման կոնցեպտը ապահովում է հարմարավետ ջերմաստիճան վերին և ստորին հարթակներում, որոնք կարող են կառավարվել միմյանցից անկախ: Օպտիմալ բարձրությամբ և ընդարձակ դարակներով Skyliner-ը դառնում է բացառիկ զբոսաշրջային փոխադրամիջոց:
Անհավանական է, բայց քամու հակազդման համակարգի փորձարկումների ժամանակ Skyliner-ը արտադրում է դիմադրության գործակից, որը համարժեք է ժամանակակից միջին դասի ֆուրգոնին: Աերոդինամիկայի բարդ կոնցեպտը զգալիորեն նվազեցնում է վառելիքի սպառումը` Skyliner-ը դարձնելով չափազանց տնտեսող մեքենա: Բացի այդ, կրճատվում են ածխածնի արտանետումները և քամու աղմուկը ուղևորների համար: Ուստի գերազանց դիզայնը ոչ միայն հաճելի է աչքին, այլ նաև արժանանում է ուղևորների բարձր գնահատականին։

Համակարգեր, որոնք անվտանգության երաշխիք են
ACC - հարմարվողական կրուիզ կոնտրոլ
ASR - հակասայթաքման կարգավորիչ
BA - արգելակային օգնական
CDS - Comfort Drive Suspension (էլեկտրոնային կառավարվող կախոց)
EB - Արտակարգ արգելակման համակարգ և վթարային արգելակման վտանգի նախազգուշական լույսեր
EBS - Էլեկտրոնային արգելակային համակարգ
ESP - Էլեկտրոնային կայունության ծրագիր
DSP - Դինամիկ կայունության ծրագիր
LGS – Երթուղու վերահսկիչ
MAN Brake Matic - առավելագույն արագության վերահսկման կառավարմամբ և վարման հսկողությամբ
MAN EfficientCruise® + MAN Efficient Roll - GPS-ով ապահովված երթևեկի կառավարում (էլ ավելի կատարելագործված)
MSC - առավելագույն արագության վերահսկում
ROP - Շրջվելու կանխարգելում
TPM - անվադողերի ճնշման մոնիտորինգ
ED լուսարձակներ – նման են ցերեկային լույսին – մեծ հեռահարությամբ
Սպասարկման միջակայքի հաշվիչ - վերահսկելու բոլոր միացված համակարգերը և բաղադրիչները
Անվտանգության համակարգ - անվտանգության բարձրացում
MAN OptiView - Թվային հայելային տեսախցիկի համակարգ DMS (տարբերակ)